Jump to content

Ուր (քաղաք-պետություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Ուր
ԵրկիրԻրաք Իրաք
ՀամայնքDhi Qar Governorate?
Հիմնադրված էմ. թ. ա. 3800 թ.
Մակերես71 հեկտար, 317 հեկտար
Ուր (քաղաք-պետություն) (Իրաք)##
Ուր (քաղաք-պետություն) (Իրաք)

ՈՒր (Ուրիմ), հնագույն քաղաք–պետություն ժամանակակից Թել Մուքայար բնակավայրի տեղում (Իրաքի Նասիրիա քաղաքից 20 կմ հարավ-արևմուտք)։ Ուրի տեղում բնակավայր առաջացել է մեր թվարկությունից առաջ 5-րդ հազարամյակի վերջին։ Մեր թվարկությունից առաջ 4-րդ հազարամյակում, Ուրուկի ժամանակաշրջանում, Ուրը ձևավորվել է իբրե քաղաք։ Մեր թվարկությունից առաջ XXV դարում, Ուրուկի 1-ին դինաստիայի ժամանակաշրջանում, ուժեղ պետություն էր։ Մեր թվարկությունից առաջ XXIV–XX դարերի ընթացքում (ոչ մեծ ընդմիջումներով) ենթարկվել է հարևան քաղաք–պետություններին՝ Լագաշին, Ումմային, Ուրուկին, այնուհետև՝ Աքքադին, կուտիներին։ Մեր թվարկությունից առաջ մոտ XIX դարում դարձել է «Շումերի և Աքքադի թագավորության» մայրաքաղաքը (Ուրուի 3-րդ դինաստիա)։ Թագավոր Ուր Նամմուի ժամանակ (Մեր թվարկությունից առաջ XIX դարում) ստեղծվել են Միջագետքի, հնարավոր է ամենահին, գրի առնված օրենքները։ Այդ ժամանակաշրջանի Ուրուի պատմության համար բնորոշ էր թագավորական խոշոր տնտեսությունների առկայությունը՝ անազատ աշխատողների փաստական ստրկատիրական շահագործմամբ։ Ստեղծվել են թագավորական բռնապետական իշխանության գաղափարական հիմքերը (դիցաբանի միասնական համակարգ, թագավորական իշխանության հավիտենականության ուսմունք են)։ Ուր Նամմուի հաջորդները (Շուլգի, Ամար Սուեն, Շու Սուեն, Իբբի Սուեն) աստվածացվել են կենդանության օրոք։ Թեև Ուրուի 3-րդ դինաստիան վերացել է մեր թվարկությունից առաջ մոտ 2000 թվականին՝ ամովհրացիների և Ելամի դեմ պատերազմի ընթացքում, այնուամենայնիվ Ուրը մնում էր առևտրաարհեստավորական կարևոր կենտրոն՝ գտնվելով բաբելոնյան (մեր թվարկությունից առաջ 18–6-րդ դարերում) և աքեմենյան (մեր թվարկությունից առաջ 6-րդ դարից) տիրապետության տակ։ Մեր թվարկությունից առաջ IV դարի վերջին Ուրը անկում է ապրել։ Ուրի պեղումներն սկսվել են 19-րդ դարում։ Հայտնաբերվել են Ուրի 1-ին և 3-րդ դինաստիաների ժամանակաշրջանի կարևոր հուշարձաններ (ոսկուց, արծաթից, ջրակուճից, օբսիդիանից պատրաստված պերճանքի առարկաներ, աղյուսով կառուցված պալատի մնացորդներ, տաճարային համալիր, որի կենտրոնում գտնվել է քառաստիճան զիկկուրատ և այլ կառույցներ)։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուր (քաղաք-պետություն)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։